Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.02.2018 | 00:31

Այն ատեն կը տխրիմ, Տէ՜ր, երբ մահուան մասին կը մտածեմ, եւ իմ մտածումները կը ծանրանան որթատունկէն կախուած խաղողի ողկոյզներուն նման:
Իմ մտածումները աւելի իմաստուն կը դառնան, երբ մահուան մասին կը մտածեմ:
Գուցէ չըլլար ստեղծագործութիւն, չըլլար կեանքն այսքա՜ն գեղեցիկ, գուցէ չըլլայիր Դուն, Տէ՜ր, եւ ըլլար միայն ոչինչը ահաւոր, եթէ մահը չըլլար:


ՈՒ ես կը տխրիմ, երբ կը մտածեմ, որ պիտի քանդուի իմ մարմնի ու զգայարանքներու տաճարը՝ տաճարն իմ հոգիին, որուն քարերը իմ կռնակով կրած եմ, որուն մարմարները՝ իմ բազուկով քանդակած:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ